ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ժողովրդի ծանրակշիռ հատված

Հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ժողովրդի ծանրակշիռ հատված
09.12.2020 | 20:56

Երբ շեշտադրում եք, որ հրաժարականը ժողովուրդը պետք է պահանջի, ուղղակի ինքներդ ձեզ հակասում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Այդ ժողովուրդն այստեղ է, այդ ժողովուրդն ԱԺ-ի բակում է, այդ ժողովուրդը հրապարակում է, փողոցներում է, բոլոր այն տեղերում է, որտեղից հնչեցվում է հրաժարականի պահանջը», - նկատեց պատգամավորը: Նա նշեց, որ վերջին շրջանում Փաշինյանի քաղաքականությունը չի բխել ՀՀ և ՀՀ քաղաքացիների ծանրակշիռ հատվածի շահերից.
«Պետությունը «մաշված» է ու հետ է գցվել անորոշ ժամկետով: Եվ քանի որ դուք հասցրել եք այնքան, որքան հասցրել եք, ինչպես շեշտեցիք այդ ամբիոնից, կարծում եմ, որ երկիրն այս վիճակին հասցնելով հանդերձ ուղղակի ի վիճակի չեք շարունակելու պաշտոնավարումը: Դուք րոպե առաջ պետք է հրաժարական տաք»:


Արձագանքնելով Կոստանյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ասացիք քաղաքացիների ծանրակշիռ հատված: Օրինակ՝ 3 տոկոսն էլ է ծանրակշիռ հատված, 5 տոկոսն էլ, ընդհանրապես, քաղաքացիների ոչ ծանրակշիռ հատված գոյություն չունի: Մեկ մարդն էլ է քաղաքացիների ծանրակշիռ հատված: Հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ծանրակշիռ հատված: Մեթոդը, թե որ ծանրակշիռ հատվածն ինչ է մտածում, որ ծանրակշիռ հատվածն է ավելի ծանրակշիռ զուտ քաղաքական սուբյեկտիվության առումով՝ ես դրա մասին եմ խոսում»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդին պատկանող իշխանությունը չեն կարող հանձնել այդ պահին փողոցով պատահաբար անցնող ինչ-որ մեկին:

Դիտվել է՝ 3578

Մեկնաբանություններ